Սպիտակ տան մամլո քարտուղար Ջեյ Քարնին ասել է, որ ԿՀՎ ղեկավար Ջոն Բրենանը անցյալ կիրակի եղել է Կիևում: «Մենք հաստատում են, որ ԿՀՎ տնօրենը եղել է Կիևում՝ Եվրոպա այցի շրջանակներում»,- ասել է Քարնին ճեպազրույցում:
«Հետախուզական ծառայությունների բարձրամակարդակ այցերը անվտանգության ոլորտում փոխշահավետ համագործակցությանը նպաստելու սովորական միջոց են»,- բացատրել է մամլո քարտուղարը: Ամերիկյան ու ռուսական հատուկ ծառայությունների ներկայացուցիչները արդեն երկար տարիներ նման հանդիպումներ են անցկացնում: Ջեյ Քարնին այդ այցին որևէ այլ նպատակ վերագրելն անվանել է աբսուրդ: Ավելի վաղ ռուսական լրատվամիջոցները հաղորդել էին, որ ապրիլի 12-ին Ջոն Բրենանը մասնավոր այցով եղել է Կիևում և հանդիպել է ՈՒկրաինայի ղեկավարության ու ուժային կառույցների ղեկավարների հետ: Սլավյանսկում, որտեղ դաշնայնացման կողմնակիցները գրավել են վարչական շենքերը, հատուկ գործողության որոշումն ընդունվել է Կիևում Բրենանի հետ հանդիպումից հետո: