ԵՄ խորհուրդը որոշել է ընդլայնել «ՈՒկրաինայում իրավիճակի սրման համար պատասխանատու» անձանց սև ցուցակը՝ ԵՄ անդամ 28 երկրների ԱԳ նախարարների հանդիպման ավարտին հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գերագույն ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը: «Ներկա պահին մենք պատրաստում ենք ցուցակը»,- ասել է Էշթոնը:
Ավելի վաղ ցուցակի ընդլայնման անհրաժեշտության մասին հայտարարել էր Լյուքսեմբուրգի ԱԳ նախարար Ժան Ասելբորնը: