ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենն ՈՒկրաինա կայցելի ապրիլի 21-22-ը՝ հայտնել է ՈՒկրաինայի ԱԳՆ տեղեկատվական քաղաքականության վարչության տնօրեն Եվգենի Պերեբեյնիսը: Նա նշել է, որ ամերիկյան կողմը «հետաքրքրվածություն է ցուցաբերում Ջո Բայդենի և ՈՒկրաինայի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Ալեքսանդր Տուրչինովի ու վարչապետ Արսենի Յացենյուկի միջև հանդիպում անցկացնելու հարցում»: «Ջո Բայդենը մտադիր է այցի շրջանակում խորհրդակցություններ անցկացնել միջազգային հանրության՝ ՈՒկրաինայի տնտեսության ամրապնդմանը և կայունացմանն ուղղված ջանքերի, ՈՒկրաինային սահմանադրական բարեփոխումներ անցկացնելու հարցում օգնելու և մայիսի 25-ին արդար նախագահական ընտրություններ անցկացնելու շուրջ», - հայտնել է ԱԳՆ ներկայացուցիչը: