Սպիտակ տան հաղորդմամբ՝ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցում խոր մտահոգություն է հայտնել Ռուսաստանի կողմից ՈՒկրաինա անջատողականներին աջակցելու կապակցությամբ: Օբաման հորդորել է Պուտինին՝ օգտագործել իր ազդեցությունը և համոզել ռուսամետ զինված խմբավորումներին լքել արևելյան ՈՒկրաինայում գրաված շենքերը: Նա ասել է, որ Ռուսաստանը պետք է ետ կանչի ՈՒկրաինայի սահմանին տեղակայված զորքերը՝ թուլացնելու լարվածությունը, քանի դեռ ՈՒկրաինայի իշխանությունները զարմանալի զսպվածություն են ցուցաբերում:
Կրեմլը հերքում է ռուսական մասնակցությունը ՈՒկրաինայի արևելքում տեղի ունեցող իրադարձություններին, դա համարելով ենթադրություն՝ հիմնված ոչ հուսալի տեղեկատվության վրա: