Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

«Հայոց ցեղասպանության հարցը Սենատի օրակարգում ներառվելու դեպքում Թուրքիան չի լռի»

«Հայոց ցեղասպանության հարցը Սենատի օրակարգում ներառվելու դեպքում Թուրքիան չի լռի»
15.04.2014 | 14:38

Հայոց ցեղասպանության հարցը չի ներառվի ԱՄՆ Սենատի օրակարգում՝ հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն թուրքական Haber7 հեռուստաալիքին հարցազրույցում: Նա նշել է, որ դա իրեն հեռախոսով ասել է ԱՄՆ պետքարուղար Ջոն Քերրին: Նրա խոսքով՝ Թուրքիան ուշի-ուշով հետևում է իրավիճակի զարգացմանը: Դավութօղլուն նշել է, որ եթե ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից ապրիլի 10-ին Ցեղասպանության մասին բանաձևի ընդունումից հետո հարցը ներառվի Սենատի օրակարգում, Թուրքիան չի լռի: Ադրբեջանական Trend գործակալության հետ զրույցում Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության կառավարման խորհրդի անդամ Մազհար Բաղլը սպառնացել էր, որ եթե այդ հարցում ԱՄՆ-ում հաշվի չառնվեն Թուրքիայի շահերը, երկու երկրների հարաբերությունները կարող են վատթարանալ:

Դիտվել է՝ 753

Մեկնաբանություններ