Հայցը վերաբերում է ՈՒկրաինայի քաղաքացիների իրավունքների խախտմանը Ղրիմի տարածքում: Այս մասին հայտարարել է երկրի արդարադատության նախարար Պյոտր Պետրենկոն: «Խոսքը վերաբերում է այն գործին, որն այժմ ուսումնասիրվում է Եվրոպական դատարանում ըստ ՈՒկրաինայի` ընդդեմ Ռուսաստանի հայցի, որն էլ կապված է Ղրիմի տարածքում մեր քաղաքացիների իրավունքների զանգվածային խախտումների հետ»,-ասել է Պետրենկոն: Վերջինիս խոսքով` ներկայացված փաստերից զատ ՄԻԵԴ-ին են տրամադրվել ապացույցներ, այդ թվում` տեսանյութերի տեսքով, որոնք վկայում են այն մասին, որ հենց ՌԴ զինվորականներն են կապված Ղրիմում մարդու իրավունքների խախտումների հետ:
Պետրենկոն ասել է, թե ՄԻԵԴ-ի դրական որոշման դեպքում ՈՒկրաինայի քաղաքացիները կկարողանան փոխհատուցում ստանալ ՌԴ-ից: Օրինակ, քաղաքացիություն ստանալու հարկադրանքի պարագայում. ում հարկադրաբար ստիպել են ընդունել Ռուսաստանի քաղաքացիություն, կկարողանա դիմում գրել և փոխհատուցում ստանալ ՌԴ-ից: