Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

ՈՒկրաինա ՄԱԿ-ի խաղաղապահներ ուղարկելը նպատակահարմար չէ

ՈՒկրաինա ՄԱԿ-ի խաղաղապահներ ուղարկելը նպատակահարմար չէ
16.04.2014 | 12:20

ՄԱԿ-ի զորքերն այս պահին ՈՒկրաինա ուղարկելը նպատակահարմար չի լինի: Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը` reforma.com-ին տված հարցազրույցում: Վերջինս հիշեցրել է, որ մինչ խաղաղապահ ուժեր ուղարկելը, նախևառաջ, այդ քայլը անհրաժեշտ է համաձայնեցնել Անվտանգության խորհրդի անդամների հետ: «Մենք պետք է ունենանք ԱԽ-ի հստակ հավանությունը և մանդատը: Առանց դրա ես չեմ կարող որևէ գործողություն կատարել»,-ասել է Բան Կի Մունը: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ ՈՒկրաինայում ստեղծված իրավիճակը պետք է ուսումնասիրել՝ համաձայն ՄԱԿ-ի կանոնադրության հիմնարար սկզբունքների: Նա նաև նշել է, որ ՈՒկրաինայի ճգնաժամը հանգեցնում է գլոբալ հետևանքների, որոնք տարածաշրջանի սահմաններից դուրս են:

Ավելի վաղ ՈՒկրաինայի նախագահի պաշտոնակատար Ալեքսանդր Տուրչինովը հայտարարել էր, թե ՈՒկրաինան չի առարկում ՄԱԿ-ի խաղաղապահ ուժերի հետ երկրի արևելքում համատեղ հակաահաբեկչական գործողություն իրականացնելուն:

Դիտվել է՝ 679

Մեկնաբանություններ