Գերմանական խաղատները մի գիշերում 10 մլն եվրոյի կորուստ են ունեցել՝ խաղային ավտոմատների ծրագրային ապահովման համակարգի տեխնիկական խոտանի պատճառով։ Խաղացողներից մեկը պատահաբար պարզել է, որ որոշակի հաջորդականությամբ կոճակները սեղմելիս մեքենան ավտոմատ ջեքփոթ է տալիս։ Տեղեկությունը և հաղթական կոմբինացիան արագ տարածվել են համացանցում, մեծ թվով մարդիկ խոշոր շահումներ են ունեցել։ Տեխնիկական խոտանի մասին տեղեկացվել են գերմանական խաղատների տնօրինությունները։ Ոստիկանությունը կարող է չեղյալ հայտարարել շահումները՝ որպես գողություն։