Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

ԵԱՀԿ Մինսկի խումբը պետք է լարված աշխատի ԼՂ հակամարտության կարգավորման համար

ԵԱՀԿ Մինսկի խումբը պետք է լարված աշխատի ԼՂ հակամարտության կարգավորման համար
16.04.2014 | 12:31

«Այս պահին մենք ԵԱՀԿ նախագահի հետ աշխատում ենք, որպեսզի ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության մեջ լուրջ առաջխաղացման հասնենք ԼՂ հակամարտության կարգավորման վերաբերյալ: Մեր նպատակը լուրջ արդյունքների հասնելն է: ՈՒկրաինայի վերջին իրադարձությունները ցույց տվեցին, որ մենք պետք է լարված աշխատենք և կարճ ժամանակում որոշակի արդյունքների հասնենք ԼՂ հակամարտության հարցով», -հայտարարել է ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ, Մոնտենեգրոյի խորհրդարանի նախագահ Ռանկո Կրիվոկապիչը` Ադրբեջան կատարած այցի ժամանակ:

Նա ասել է, թե վերջերս հանդիպել է ՌԴ մի քանի պատգամավորների հետ: «Ես հայտնել եմ ԵԱՀԿ-ի և այլ միջազգային կազմակերպությունների սկզբունքային դիրքորոշումը հակամարտության վերաբերյալ: Ես հայտարարել եմ, որ մեր նպատակն այն է, որպեսզի մարդիկ ապրեն բարեկեցության մեջ և որպեսզի չխախտվի երկրների տարածքային ամբողջականությունը»,-ըստ ադրբեջանական apa.az-ի ասել է Կրիվոկապիչը: ԵԱՀԿ ԽՎ նախագահը նշել է, թե իրենք կայուն դիրքորոշում ունեն ԼՂ հակամարտության վերաբերյալ: «Դա 1996-ի Լիսաբոնյան սկզբունքներն են և Մադրիդյան նորացված սկզբունքները»,-ասել է Ռանկո Կրիվոկապիչը:

Դիտվել է՝ 806

Մեկնաբանություններ