Ապրիլի 24-ին և 25-ին Կիևում տեղի կունենա «ՈՒկրաինա-Ռուսաստան. բանավեճ» կոնֆերանսը: Կոնֆերանսի հիմնական նպատակը բարի կամքի, համերաշխության և փոխադարձ հարգանքի դրսևորումն է: Կոնֆերանսին կմասնակցեն ռուս և ուկրաինացի առաջատար տնտեսագետները, քաղաքագետները, լրագրողները, ինչպես նաև` քաղաքացիական ակտիվիստները, ուսանողները, բժիշկները, բնապահպանները, գիտության և մշակույթի գործիչները: Կոնֆերանսի խնդիրներից է հակադրվելը տեղեկատվական պատերազմին և քարոզչությանը, ՈՒկրաինայի և ՌԴ-ի հարաբերություններում առաջացած ճգնաժամից դուրս գալու «ճանապարհային քարտեզ» կազմելը:
Կոնֆերանսը կբացվի և կփակվի լիակազմ նստաշրջանով: Կոնֆերանսի մասնակիցները հնարավորություն կունենան աշխատելու սեկցիաներում, որոնց շրջանակներում էլ կկազմակերպվեն թեմատիկ կլոր սեղաններ:
Կոնֆերանսի ավարտին կկայանա ռուս և ուկրաինացի երաժիշտների համերգը, որի ժամանակ ելույթ կունենան «Բումբոկս» և «Գիշերային դիպուկահարներ» խմբերը: Կոնֆերանսը կընթանա «Բաց Ռուսաստան»-ի, ռուսական ՊԵՆ կենտրոնի և «Երրորդ ուկրաինական հանրապետություն» շարժման մասնակցությամբ: