Եվրամիության հարևանության և քաղաքականության ընդլայնման հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն հաստատել է ԵՄ ծրագիրը` կրճատելու ՌԴ-ից էներգակիրների մատակարարման կախվածությունը: Ելույթ ունենալով Եվրախորհրդարանում` Ֆյուլեն հիշել է ՌԴ նախագահ Վ. Պուտինի նամակի մասին, որը վերաբերում էր Ուկրաինայի գազային խնդիրներին և հաստատել, որ այդ ուղերձը «հարցի կարևորության լավագույն արտացոլումն է»:
Ֆյուլեն հաղորդել է, որ ԵՄ-ն պատրաստ է հասնելու ՌԴ-ի և Ուկրաինայի միջև համաձայնությանն ուղղված խորհրդատվությունների անցկացմանը, որոնց նպատակը կլինի պահպանել գազի տարանցիկ մատակարարման անվտանգությունը: Ֆյուլեն ասել է, որ Եվրահանձնաժողովը կներկայացնի մեծածավալ ծրագիր` ՌԴ-ից էներգետիկ կախվածությունը կրճատելու համար: