ԱՄՆ իշխանությունները նոր, լրացուցիչ պատժամիջոցներ են պատրաստել ընդդեմ Ռուսաստանի, սակայն մտադիր չեն դրանք իրականացնել մինչև այսօր, Ժնևում տեղի ունենալիք բանակցությունները: Երեկ այս մասին հայտարարել է Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Մարի Հարֆը: «Մենք պատրաստել ենք լրացուցիչ պատժամիջոցներ: Մի սպասեք, որ մենք դրանք կսահմանենք մինչ վաղվա բանակցությունները: Սակայն եթե մենք չտեսնենք Ռուսաստանի կողմից լարվածության թուլացմանն ուղղված քայլեր, կձեռնարկենք լրացուցիչ միջոցներ, այդ թվում և պատժամիջոցներ», -ասել է Հարֆը ճեպազրույցի ժամանակ:
Նշենք, որ այսօր Ժնևում տեղի կունենա քառակողմ հանդիպում ՈՒկրաինայի իրավիճակի վերաբերյալ` ԱՄՆ-ի, ԵՄ-ի, ՌԴ-ի և ՈՒկրաինայի ներկայացուցիչների մասնակցությամբ: