Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Պուտինը խոստովանել է Ղրիմում ռուսական զորքի միջամտության մասին

Պուտինը խոստովանել է Ղրիմում ռուսական զորքի միջամտության մասին
17.04.2014 | 15:14

Ռուսական զորքը մասնակցություն է ունեցել Ղրիմի իրադարձություններին: Այս մասին այսօր հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: «Ես չեմ թաքցրել, որ մեր խնդիրը եղել է այն, որ պայմաններ ապահովենք ղրիմցիների ազատ կամարտահայտության համար, որպեսզի չլիներ այն, ինչ հիմա տեղի է ունենում ՈՒկրաինայի արևելքում, որպեսզի չլինեին ազգայնականների զինված ջոկատներ: Այդ պատճառով Ղրիմի ինքնապաշտպանական ուժերի թիկունքում, իհարկե, կանգնած են եղել մեր զինծառայողները»,- ասել է Պուտինը:

Դիտվել է՝ 513

Մեկնաբանություններ