Դիվանագիտական հարաբերությունների բացակայությամբ Ռուսաստանը չի կարող Վրաստանի հետ վիզաների չեղարկման գնալ՝ ասել է ՌԴ փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինը՝ հավարտ Վրաստանի վարչապետի հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեի հետ բանակցությունների: «Բավականին սուր է դրված վիզաների հարցը, քանի որ 2008-ի օգոստոսին Սահակաշվիլին դադարեցրել է դիվանագիտական հարաբերությունները ՌԴ-ի հետ: Այժմ իրավիճակն այսպիսին է. դիվանագիտական հարաբերությունների բացակայությամբ՝ վաղ է խոսել Վրաստանի հետ վիզային ռեժիմի ամբողջական ազատականացման մասին», - հայտարարել է Կարասինը: Նրա խոսքով՝ 2013-ին Վրաստանի քաղաքացիներին շուրջ 25000 ռուսական վիզա է տրամադրվել, որը 40 տոկոսով ավել է 2012-ի ցուցանիշից: