ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին տեղեկացվել է պետության անկախությունը ճանաչելու՝ Մերձդնեստրի իշխանությունների խնդրանքի մասին: «Դիմումի դիտարկման հստակ ժամկետները դեռ հայտնի չեն»,- ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: Մերձդնեստրի իշխանությունները դիմել էին Վլադիմիր Պուտինին՝ խնդրելով նախաձեռնել Մերձդնեստրի Մոլդովական Հանրապետության՝ որպես ինքնիշխան անկախ պետություն ճանաչման գործընթացը: