Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

ՌԴ ԱԳՆ-ն ՆԱՏՕ-ին մեղադրում է հակառուսական քարոզչության մեջ

ՌԴ ԱԳՆ-ն ՆԱՏՕ-ին մեղադրում է հակառուսական քարոզչության մեջ
17.04.2014 | 17:44

ՌԴ ԱԳՆ-ում գտնում են, որ ՆԱՏՕ-ն գերազանցել է Հարավսլավիայի դեմ քարոզչության ագրեսիայով՝ ՌԴ-ին ճանաչելով մեղավոր ՈՒկրաինայի ճգնաժամում:

Վերջին օրերին Հյուսիսատլանտյան դաշինքը հրապարակել է նյութերի շարք, որոնցում փորձում է Եվրոպայում ստեղծված ճգնաժամային իրավիճակի պատասխանատվությունը գցել ՌԴ-ի վրա:
ՌԴ ԱԳՆ-ում ընդգծում են, որ, չնայած տարաձայնություններին, ինչպիսին է, օրինակ՝ ՆԱՏՕ-ի ընդլայնումը, Սառը պատերազմից հետո իրենք ամեն ինչ արել են հարաբերությունները զարգացնելու ուղղությամբ: Դիվանագետները նշել են, որ ՆԱՏՕ-ն խախտել է 2002թ. Հռոմի պայմանագիրը, որն անվտանգության հարցերով մշտական երկխոսության անկյունաքարն է ՌԴ-ի և ՆԱՏՕ-ի միջև:
ԱԳՆ-ն հիշեցրել է, որ 2008 թ. Հարավային Օսիայի հետ ռազմական հակամարտության ժամանակ ՆԱՏՕ-ն կանգնել է Վրաստանի կողքին: Այնուհետև դաշինքի երկրները սառեցրին հարաբերությունները ՌԴ-ի հետ՝ խախտելով 2002թ. Հռոմի պայմանագիրը:
Բարաք Օբամայի՝ իշխանության գալուց հետո նոր հեռանկարներ բացվեցին ՌԴ-ի հետ հարաբերությունները կարգավորելու և տարբեր ոլորտներում համագործակցելու առումով: Իսկ 2009թ. հուլիսի 6-ին Մոսկվայում ԱՄՆ և ՌԴ նախագահների ընդունած համատեղ հայտարարությունը արտահայտում էր երկուստեք համագործակցության պատրաստակամությունը:

Դիտվել է՝ 730

Մեկնաբանություններ