Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Յանուկովիչը Ռուսաստանի պաշտպանության տակ է գտնվում

Յանուկովիչը Ռուսաստանի պաշտպանության տակ է գտնվում
19.04.2014 | 13:03

ՌԴ նախագահի մամլո խոսնակ Դմիտրի Պեսկովը Վիկտոր Յանուկովիչին համարել է ՈՒկրաինայի օրինական նախագահ, ով հարկադրված գտնվում է Ռուսաստանի պաշտպանության տակ, քանի որ նրա կյանքին վտանգ է սպառնում: Պեսկովն ասել է, թե Յանուկովիչը Ռուսաստանում կարող է գտնվել միանգամայն ազատ: «Այստեղ նա գտնվում է հարկադրված, քանի որ ՈՒկրաինայում նրա կյանքին վտանգ է սպառնում, և նա գտնվում է ռուսական պետության պաշտպանության տակ, ինչի մասին արդեն ասել է նախագահը»,-նշել է Պեսկովը «Россия-1»-ի եթերում:

Դիտվել է՝ 636

Մեկնաբանություններ