Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Աբդուլա Գյուլ. «Նախագահ-վարչապետ փոխատեղումը հարիր չէ ժողովրդավարական պետությանը»

Աբդուլա Գյուլ. «Նախագահ-վարչապետ փոխատեղումը հարիր չէ ժողովրդավարական պետությանը»
19.04.2014 | 13:08

Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, թե Ռուսաստանի նման իշխանական համակարգը, որտեղ նախագահի ու վարչապետի պաշտոնը կրող անձանց փոխատեղում է իրականացվել, «հարիր չէ» ժողովրդավարական պետությանը: Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը օգոստոսին անցկացվելիք նախագահական ընտրություններում ամենայն հավանականությամբ հանդես կգա որպես իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունից նախագահի թեկնածու: Այդ հայտարարությամբ Գյուլը փաստորեն հերքել է լուրերը, որ ինքը կդառնա վարչապետ, այլապես պիտի ընդունի ժողովրդավարական պետությանը ոչ հարիր փոխատեղումը՝ նախագահից վարչապետ: Դա հազիվ թե նշանակի նրա քաղաքական կարիերայի ավարտ:

Դիտվել է՝ 1569

Մեկնաբանություններ