ՈՒկրաինայի նախագահի պաշտոնակատար Ալեքսանդր Տուրչինովն ստորագրել է համաներման մասին № 1185- VII օրենքը: Գերագույն Ռադան համաներման մասին օրենքն ընդունել է 2014-ի ապրիլի 8-ի նիստում: Ընդունված օրենքով համաներումը տարածվում է շուրջ 26 հազար բանտարկյալների վրա, ովքեր ոչ ծանր հանցագործություններ են կատարել, սոցիալապես խոցելի և անպաշտպան են: Օրենքի համաձայն՝ սոցիալական ծրագրում ներառվում են ծանր հիվանդ կամ հաշմանդամ երեխաներ ունեցող կանայք և տղամարդիկ, անչափահասներ: