Վրաստանի նախագահը հրաման է ստորագրել Սուրբ Հարության տոնի առթիվ դատապարտյալներին ներում շնորհելու մասին: Ինչպես հաղորդում է apsny.ge-ն, Գեորգի Մարգվելաշվիլին ներում է շնորհել 95 դատապարտյալների: Նրանք բոլորը ազատ կարձակվեն այսօր` ապրիլի 19-ին: Կայքը նշում է, որ Վրաստանի նախագահին կից գործող ներման հանձնաժողովը Մարգվելաշվիլիին խորհուրդ էր տվել ներում շնորհել 100 մարդու: