Ղրիմի թաթարներին, ովքեր ապրում են ինքնավար հանրապետությունում և հրաժարվում են ՌԴ քաղաքացիությունից, ազատում են աշխատանքից: Այս մասին հայտարարել է ՈՒկրաինայի ԳՌ պատգամավոր, Ղրիմի թաթարների Մեջլիսի նախկին նախագահ Մուստաֆա Ջեմիլևը: «Իրավիճակը Ղրիմում ծանր է: Ամեն քայլափոխի փաստաթղթերի ստուգում է: Մարդիկ չգիտեն ինչ անել: Ղրիմի այն թաթարներին, ովքեր չեն ցանկանում ՌԴ քաղաքացիություն ընդունել, պարտադրում են, քանի որ եթե ռուսական քաղաքացիություն չստանան, նրանք չեն կարողանա աշխատանք գտնել»,-ասել է Ջեմիլևը:
«Նրանց, ովքեր հրաժարվում են անձնագիր ստանալ, արդեն սկսում են աշխատանքից հեռացնել: Հարցականի տակ է նաև սեփականության հարցը»,- նշել է պատգամավորը: