Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Դմիտրի Պեսկով. «ՈՒկրաինան երկիր է, որտեղ ռազմական հեղաշրջում է տեղի ունեցել»

Դմիտրի Պեսկով. «ՈՒկրաինան երկիր է, որտեղ ռազմական հեղաշրջում է տեղի ունեցել»
19.04.2014 | 16:19

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, թե ՈՒկրաինայի հետ սահմանին ռուսական զորքեր կան, քանի որ հարևան երկրում հեղաշրջում է տեղի ունեցել, և Ռուսաստանը նախազգուշական միջոցներ ձեռնարկելու իրավունք ունի՝ իր անվտանգությունն ապահովելու համար:

«Զորքեր, իհարկե, կան մեզ մոտ տարբեր շրջաններում: Կան զորքեր նաև ուկրաինական սահմանին։ Այդ զորքերն այնտեղ տեղակայված են՝ մի մասը մշտական հիմքով, մի մասն այնտեղ են ՈՒկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների համապատկերում»,- հայտարարել է Պեսկովը «Ռոսիա 1» հեռուստաալիքի եթերում: Նա հիշեցրել է, որ ՈՒկրաինան, «մի երկիր է, որտեղ ռազմական հեղաշրջում է տեղի ունեցել»: «Բնականաբար, ցանկացած երկիր հատուկ նախազգուշական միջոցներ կձեռնարկի իր անվտանգությունն ապահովելու համար: Եվ ավելորդ չէ հիշեցնել, որ Ռուսաստանն ինքնիշխան պետություն է և կարող է տեղակայել իր զորքերն իր տարածքի ցանկացած կետում»,- նշել է նա:
Պեսկովը հավելել է, որ սխալ է պնդել, թե զորքերը կապ ունեն ՈՒկրաինայի հարավ-արևելքում տեղի ունեցող իրադարձությունների հետ:

Դիտվել է՝ 834

Մեկնաբանություններ