ԱՄՆ-ը պատրաստ է անհատական պատժամիջոցներ սահմանել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի դեմ` Ռուսաստանի կողմից արևելյան ՈՒկրաինա ներխուժման դեպքում: Այս մասին գրել է բրիտանական The Times-ը: Ըստ թերթի հաղորդման` ԱՄՆ-ը պատրաստ է հարված հասցնել Պուտինի անձնական ունեցվածքին, որի մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին` ասելով, որ իր երկիրը անհատական պատաժամիջոցներ կկիրառի Պուտինի նկատմամբ, եթե Ռուսաստանը զորք մտցնի արևելյան ՈՒկրաինա: Խոսքը 40 մլրդ դոլարի մասին է, որը, ենթադրվում է, գտնվում է շվեյցարական բանկերում: