Եվրոպան պատրաստվում է Ռուսաստանի հետ պատերազմի՝ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի բարձր մակարդակի շաբաթվան մասնակցելուց հետո կայացած մամուլի ասուլիսում։ «Եվրոպան է, որ պատրաստվում է մեզ հետ պատերազմի։ Նրանք ամեն օր հաստատում են, որ ամենաուշը մինչև 2030 թվականը եվրոպացիները պետք է պատրաստ լինեն պատերազմի»,- ասել է նա։               
 

Հեղինե Բիշարյան. «Բոլորին առանձին-առանձին անդրադառնալու եմ»

Հեղինե Բիշարյան. «Բոլորին առանձին-առանձին անդրադառնալու եմ»
20.04.2014 | 15:13

ԱԺ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«ՕԵԿ-ի` կոալիցիային մաս չկազմելու քաղաքական խորհրդի որոշումից հետո հայրենի քաղաքական դաշտի որոշ հատված հետաքրքիր ակտիվություն է ցուցաբերում: Հետաքրքիր այն իմաստով, որ ինչքան ժանգոտած, ժամկետանց, ոտքի տակ մաշված գործիքներ ու քաղաքական փալասներ կան, սկսել են վայրահաչել ՕԵԿ-ի դեմ: Մարդ-կուսակցությունները, դեղին մամուլը, առանձին իբր՝ քաղաքագետներ ու վերլուծաբաններ, որոնց համար դաշտ է բացվել՝ ևս մեկ անգամ հիշեցնելու իրենց մասին, մեջները կուտակված թույնն ու մաղձը խրոխտ դուրս են հանում: Հասկանում եմ ձեր անհանգստությունը, ձեր` քաղաքականության մեջ կենդանության նշաններ ցույց տալու ձգտումը, բայց… հայտնի խոսք կա՝ «կա քարերը հավաքելու և կա քարերը նետելու ժամանակը»: Երբեք չենք խորշել առողջ քննադատությունից, բայց` առողջ, կառուցողական, սակայն երբ անցնում են քաղաքական ու բարոյական էթիկայի սահմանները, ապա... Ասելիքս հետևյալն է` բոլոր նրանց, ովքեր հիմա ակտիվացել են ու անցնում են չափերը` առանձին-առանձին անդրադառնալու եմ…»:

Դիտվել է՝ 3056

Մեկնաբանություններ