Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը քաղաքական գործիչներին կոչ է արել կենտրոնանալ ՈՒկրաինայում ճգնաժամի լիցքաթափման վրա, ոչ թե քննարկել հնարավոր պատժամիջոցները՝ հաղորդում է գերմանական Bild թերթը: «Մենք արդեն քննարկել են պատժամիջոցների հարցի բոլոր մանրամասները: Ես երբեմն ափսոսում եմ, որ այն եռանդը, որով քննարկում ենք պատժամիջոցները, վերանում է, երբ հարցը վերաբերում է ճգնաժամի հետագա խորացման կանխարգելմանը»,- հայտարարել է Շտայնմայերը պարբերականին տված հարցազրույցում: Նա նշել է, որ Գերմանիան աջակցում է ուկրաինական ճգնաժամի կարգավորման հարցով Ժնևում ընդունված հայտարարությանը և պատրաստ է աջակցություն ցուցաբերել ԵԱՀԿ-ին: