Ֆրանսիան բավարար ապացույցներ չունի այն մասին, որ Սիրիայի կառավարությունը քիմիական զենք է կիրառել երկրում տեղի ունեցած վերջին մարտական բախումների ժամանակ: Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը: «Մենք միայն կցկտուր տեղեկություններ ունենք, բայց ես չունեմ ապացույցներ»,- ասել է Օլանդը: Միաժամանակ, Քիմիական զենքի արգելման կազմակերպության ղեկավար Ահմեդ Ուզյումջուն հայտարարել է, որ ՔԶԱԿ-ի մասնագետները Սիրիայում զինված ընդդիմության կողմից քիմիական զենքի օգտագործման ապացույցներ չունեն:
Ապրիլին հաղորդվում էր, որ սիրիական Կաֆր Զիտա քաղաքի վրա հարձակման ժամանակ օգտագործվել է տոքսիկ քլոր, որի արդյունքում զոհվել էր երկու մարդ, իսկ վիրավորվածների թիվը հասնում էր 100-ի: Սիրիայի կառավարությունը թունավոր գազի օգտագործման մեջ մեղադրել էր Ալ Քաիդայի հետ կապ ունեցող «Նուսրայի ճակատ» իսլամական խմբավորմանը: Ընդդիմության ներկայացուցիչներն էլ հայտարարել էին, որ տասնյակ մարդիկ վնասվածքներ են ստացել կառավարական օդուժի գրոհի արդյունքում: Նրանց խոսքով` ինքնաթիռները ռումբեր են նետել, որոնցից խիտ ծուխ է դուրս է եկել: