«Զատիկի այս գեղեցիկ օրը ես աղոթում եմ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համար», -գրել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկյան համանախագահ Ջեյմս ՈՒորլիքը` իր թվիթերյան էջում: Նա նաև հարց է հնչեցրել, թե ԱՄՆ-ը ինչպես կարող է օգնել ԼՂ հակամարտության լուծմանը: «Մենք պետք է ճանապարհ գտնենք ԱՄՆ կողմից այդ հարցում աջակցության ցուցաբերման համար»,- նշել է ՈՒորլիքը: