Եվրոպան պատրաստվում է Ռուսաստանի հետ պատերազմի՝ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի բարձր մակարդակի շաբաթվան մասնակցելուց հետո կայացած մամուլի ասուլիսում։ «Եվրոպան է, որ պատրաստվում է մեզ հետ պատերազմի։ Նրանք ամեն օր հաստատում են, որ ամենաուշը մինչև 2030 թվականը եվրոպացիները պետք է պատրաստ լինեն պատերազմի»,- ասել է նա։               
 

Ռուսաստանը թույլ չի տա արյունալի հակամարտություն ՈՒկրաինայում

Ռուսաստանը թույլ չի տա արյունալի հակամարտություն ՈՒկրաինայում
21.04.2014 | 21:08

«Ավելի ու ավելի շատ են հնչում Ռուսաստանին ուղղված` իրենց այդ ամենաթողությունից փրկելու կոչերը: Մեզ դնում են շատ բարդ վիճակի մեջ», - հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը` այսօր Մոսկվայում տեղի ունեցած ասուլիսի ընթացքում: Լավրովն ասել է, թե Ռուսաստանը թույլ չի տա, որ ՈՒկրաինայում արյունալի հակամարտություն սկսվի: «Նա, ով գիտակցաբար տանում է քաղաքացիական պատերազմի բռնկման` հուսալով հրահրել խոշոր, լուրջ արյունալի հակամարտություն, զբաղվում է հանցագործ քաղաքականությամբ: Եվ մենք ոչ միայն կդատապարտենք այդ քաղաքականությունը, այլև կկանխենք»,-հայտարարել է դիվանագետը:

Դիտվել է՝ 1143

Մեկնաբանություններ