Սիրիայում նախագահական ընտրություններ կանցկացվեն հունիսի 3-ին, հայտնել է Al Arabiya-ն՝ վկայակոչելով Սիրիայի խորհրդարանի խոսնակի հայտարարությունը:
Մուհամմեդ ալ-Լահհամը, հայտարարել է, որ չնայած քաղաքացիական պատերազմին, որի ընթացքում ավելի քան 150 հազար մարդ է զոհվել, Սիրիայում նախագահի ընտրություններ կանցկացվեն հունիսի 3-ին: Արդեն սկսվել է նախագահի թեկնածուների գրանցումը։ Սիրիայում նախագահն ընտրվում է 7 տարի ժամկետով: Նախագահ Բաշար ալ-Ասադն այդ պաշտոնին է 2000-ից ի վեր: Նրա հայրը՝ Հաֆեզ ալ-Ասադը նախագահել է 30 տարի։