Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Ալեքսանդր Լուկաշենկո. «Միայն հիմարը եզրակացություններ չի անի այն իրադարձություններից, որ իր շուրջը կատարվում են»

Ալեքսանդր Լուկաշենկո. «Միայն հիմարը եզրակացություններ չի անի այն իրադարձություններից, որ իր շուրջը կատարվում են»
23.04.2014 | 11:05

ՈՒկրաինայի նոր ղեկավարությունը Ղրիմը տվեց «առանց կռվի», որովհետև իրենը չէր համարում՝ հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ժողովրդին ու խորհրդարանին ուղղված ամենամյա ուղերձում: «Դուք ինչո՞ւ Ղրիմի համար չէիք կռվում: Դուք այնտեղ ավելի շատ զինված ուժեր ունեիք, քան Ռուսաստանը: Դուք այդ տարածքը չպաշտպանեցիք, նշանակում է, ձերը չէիք համարում: Եթե համարեիք, որ ձեր տարածքն է, կկռվեիք այդ տարածքի համար», – ասել է Լուկաշենկոն: Նա կրկնել է, որ դե ֆակտո Ղրիմը համարում է ռուսական տարածք: «Դե ֆակտո ռուսական տարածք է: Դե յուրե՝ ոչ, որովհետև ոչ մի համաձայնագիր չկա: Բայց, երևի, դա ժամանակի հարց է»,- ասել է Բելառուսի նախագահը: Նա հայտարարել է, որ ՈՒկրաինայի ներկա ղեկավարությանը լեգիտիմ է համարում և պատրաստ է նրա հետ աշխատել: «Նորմա՞լ է, որ ուժով վերցրին իշխանությունը, որ կրակի տվեցին Կիևի կենտրոնը, որ հարյուրավոր մարդիկ զոհվեցին, երբ նախագահը փախավ: Բայց միևնույն ժամանակ՝ Ռադան ընտրված էր մինչև այդ իրադարձությունները: Ինչպե՞ս ես կարող եմ չընդունել: Նրանք վերականգնեցին սահմանադրությունը և նշանակեցին նախագահի պարտականությունները ժամանակավոր կատարողի: Ի՞նչը այստեղ լեգիտիմ չէ», – ասել է Լուկաշենկոն: Նա օրինակ է բերել Ղրղզստանի օրինակը, որտեղ, իր կարծիքով, իրադարձությունները զարգանում էին ինչպես ՈՒկրաինայում, և նախագահ Ալմազբեկ Աթամբաևի ընտրությունը: «Մենք նրա հետ մի սեղանի շուրջ ենք նստում», – ասել է նա: Ալեքսանդր Լուկաշենկոն նաև ասել է, որ ինքը դեմ է ՈՒկրաինայի դաշնայնացմանը, գտնելով, որ երկիրը պետք է միասնական պետություն մնա:

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն երկար լռություն էր պահպանում ուկրաինական իրադարձությունների վերաբերյալ, հետո կտրուկ հայտարարություններ արեց ՈՒկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի ու Մայդանի հասցեին: Մարտի վերջին Բելառուսի նախագահը ընդունեց Գերագույն Ռադայի նշանակած նախագահի պաշտոնակատար Ալեքսանդր Տուրչինովին և հույս հայտնեց, որ կարող է դառնալ միջնորդ Կիևի ու Մոսկվայի միջև: Բելառուսը դե ֆակտո Ղրիմը ճանաչել է Ռուսաստանի մաս: Ապրիլին Լուկաշենկոն Բելառուսի Անվտանգության խորհրդի նիստ հրավիրեց՝ քննարկելու ՈՒկրաինայում տեղի ունեցող իրադարձությունները և դասեր քաղելու համար. «Միայն հիմարը եզրակացություններ չի անի այն իրադարձություններից, որ իր շուրջը կատարվում են», – ասել էր նա:

Դիտվել է՝ 655

Մեկնաբանություններ