Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

ԱՄՆ կոնգրեսական պատվիրակությունը կայցելի Հայաստան

ԱՄՆ կոնգրեսական պատվիրակությունը կայցելի Հայաստան
23.04.2014 | 11:24

Ապրիլի 23-26-ը Հայաստան կայցելեն ԱՄՆ կոնգրեսականներ Էդ Ռոյսը (Կալիֆորնիա), Էլիոտ Էնգելը (Նյու Յորք), Դեյվիդ Սիսիլին (Ռոուդ Այլենդ) և Լոիս Ֆրենկելը (Ֆլորիդա): Պատվիրակությունը կհանդիպի գործադիր իշխանության մի շարք ներկայացուցիչների, պատգամավորների, քաղաքացիական հասարակության ակտիվիստների և քաղաքական վերլուծաբանների հետ: Նախատեսվում է նաև այց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին և հանդիպում Կաթողիկոսի հետ, շրջայց Հայկական Ազգային ինժեներական լաբորատորիայում և քննարկում Ամերկայի առևտրի պալատի հետ: Ապրիլի 24-ին Երևանում պատվիրակությունը կմասնակցի հիշատակի օրվան նվիրված արարողությանը: Բոլոր կոնգրեսականները ԱՄՆի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամներ են: Կոնգրեսական Ռոյսը հանձնաժողովի նախագահն է, իսկ Էլիոտ Էնգելը հանձնաժողովի ավագ անդամը: Մինչ Հայաստան գալը պատվիրակությունը կայցելի Ադրբեջան և Ուկրաինա:

Դիտվել է՝ 676

Մեկնաբանություններ