Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

ՈՒկրաինան պետք է հրաժարվի արտաքին որևէ միջամտությունից

ՈՒկրաինան պետք է հրաժարվի արտաքին որևէ միջամտությունից
23.04.2014 | 11:27

ՈՒկրաինայում ճգնաժամը հրահրեցին Արևմուտքը և ԱՄՆ-ը: Այս մասին հայտարարել է Չեխիայի նախկին նախագահ Վացլավ Կլաուսը: «Ես կարծում եմ, որ նրանում, ինչ բռնկվեց Կիևի Մայդանում, մեղավոր է ոչ Ռուսաստանը: Իրավիճակը սրեցին Արևմտյան Եվրոպան և ԱՄՆ-ը»,-ըստ rosbalt.ru-ի ասել է Վացլավ Կլաուսը: Վերջինիս կարծիքով ՈՒկրաինան չափազանց բարդ օրգանիզմ է, որպեսզի երկիրն ինքը կարողանար կողմնորոշվել ուր գնալ` Արևմո՞ւտք, թե՞ Արևելք: «Ես ասում էի` մի ճնշեք ՈՒկրաինային, դուք նրան կոչնչացնեք, կփլուզեք: Հենց դա էլ հիմա տեղի է ունենում»,- կարծում է Կլաուսը: Չեխիայի նախկին նախագահի կարծիքով ՈՒկրաինայում ստեղծված իրավիճակը կարող է լուծվել այն դեպքում, եթե երկիրը հրաժարվի իր ներքին գործերին արտաքին որևէ միջամտությունից:

Դիտվել է՝ 933

Մեկնաբանություններ