Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Կիևը կատարում է իր պարտավորությունները և սպասում Ռուսաստանին

Կիևը կատարում է իր պարտավորությունները և սպասում Ռուսաստանին
23.04.2014 | 12:22

Պաշտոնական Կիևը հայտարարել է, որ պատրաստ է լսել ՈՒկրաինայի արևելքի և արևմուտքի բնակչության օրինական քաղաքական պահանջները և ընդառաջ գնալ նրանց։ «Մենք նաև կոչ ենք անում իրականացնել Ժնևի համաձայնությունները, որ կնքվել են ՈՒկրաինայի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Եվրամիության միջև», - ասված է ՈՒկրաինայի նախարարների կաբինետի հաղորդագրությունում։ ՈՒկրաինայի իշխանությունները նշել են, որ իրենք կատարել են համաձայնագրերը՝ դադարեցրել են հակաահաբեկչական գործընթացը, վերանայում են բողոքի ակցիաների մասնակիցներին ներում շնորհելու օրենքը, նախաձեռնում են սահմանադրական բարեփոխումներ։ Իշխանությունները այժմ սպասում են մյուս կողմի քայլերին։

Դիտվել է՝ 649

Մեկնաբանություններ