Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

«Մարտի 14»-ը կհաղթի, թե՞ «Մարտի 8»-ը

«Մարտի 14»-ը կհաղթի, թե՞ «Մարտի 8»-ը
23.04.2014 | 12:26

Այսօր Լիբանանում մեկնարկում են նախագահական ընտրությունները: Համաձայն բազմակրոն երկրի Սահմանադրության՝ պատգամավորները պետության նոր ղեկավար են ընտրում քրիստոնեական համայնքից: Լարված պայքար կծավալվի երկու թեկնածուների միջև՝ սուննի Սաադ Հարիրիի գլխավորած արևմտամետ «Մարտի 14» բլոկի ներկայացուցչի և «Մարտի 8» կոալիցիայի ներկայացուցչի միջև: Կոալիցիան սերտ կապեր ունի արմատական շիա «Հզբոլլահ» շարժման և Սիրիայի հետ: Ընտրությունների ելքը ցույց կտա ուժերի բաշխվածությունը տարածաշրջանում, և առաջին հերթին՝ որքան ուժեղ են «Հզբոլլահի» գլխավոր դաշնակցի՝ Սիրիայի նախագահ Բաշար Ասադի դիրքերը: Գործող նախագահ, մարոնիթ Միշել Սուլեյմանի լիազորությունների 6-ամյա ժամկետը լրանում է մայիսի վերջին: Ընտրություններն անցկացվում են անկայունության ու հակասությունների համապատկերում, որի հիմքում Սիրիայում ընթացող քաղաքացիական հակամարտությունն է: Ընտրությունների նախօրեին փորձագետները գլխավոր թեկնածուներ են համարում «Լիբանանյան ուժեր» կուսակցության առաջնորդ Սամիր Ջաջային և Ազատ հայրենասիրական շարժման հիմնադիր Միշել Աունին: Ջաջային աջակցում է «Մարտի 14» բլոկը, Աունիին՝ «Մարտի 8» կոալիցիան:

Չնայած նախագահը Լիբանանում իրական իշխանություն չունի, նրա անձը ներկայացնում է ուժերի բաշխումը երկրում ու տարածաշրջանում:

Դիտվել է՝ 665

Մեկնաբանություններ