Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Էրդողանը` ընտրությունների նախօրեին

Էրդողանը` ընտրությունների նախօրեին
24.04.2014 | 13:33

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը 1915թ.-ի դեպքերին առնչվող իր հայտարարությունը մեկնաբանել է լրատվամիջոցների համար:

«Հրապարակված ուղերձում միայն հայերի թոռներին չէ, որ ցավակցություններս եմ հղել։ Այդ ընթացքում մահացած օսմանցիների թոռներին էլ եմ ցավակցել։ Նույն տարիներին միայն հայեր չեն զոհվել, այլ քաղաքացիներ էլ են զոհվել՝ թուրքեր, բոսնիացիներ, ալբանացիներ։ Բոլորի հոգիներին հանգստություն եմ մաղթում։ Նրանց հանդեպ տեղի ունեցածը ոգեկոչելուց բնական ի՞նչ կարող է լինել։ Սակայն, ցավոք, շատերը դա օգտագործում են որպես գործիք, ինչը սխալ է, և մենք դրան դեմ ենք հանդես եկել, ու միշտ ընդգծել ենք դա։ Մեր անելիք քայլից կարևոր է հակառակ կողմի անելիք քայլը։ Մենք միշտ առաջին քայլն ենք արել։ Վերջերս մեր արտգործնախարարն այնտեղ էր»,-ասել է Թուրքիայի վարչապետը։
Էրդողանը «հակառակ կողմին» մեղադրել է, որ խնդիրը ոչ թե փորձում են լուծել, այլ ձգձգել։
Թուրքիայի հանրապետության պատմության մեջ առաջին անգամ 1915թ.-ի դեպքերի կապակցությամբ վարչապետի մակարդակով ցավակցական ուղերձի հրապարակմանը միջազգային մամուլն արագ արձագանքել է.

Դիտվել է՝ 696

Մեկնաբանություններ