Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Թուրքերն արձագանքել են Էրդողանի հայտարարությանը

Թուրքերն արձագանքել են Էրդողանի հայտարարությանը
24.04.2014 | 14:12

Թուրքիայի Ժողովրդա-հանրապետական կուսակցությունը դրական է գնահատել երկրի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի` ապրիլի 23-ի հայտարարությունը, սակայն միաժամանակ կասկած է հայտնել, թե ինչու է Էրդողանը նման հայտարարություն արել հենց հիմա: Ըստ hurriyet-ի կուսակցության փոխնախագահ Ֆարուկ Լոգօղլուն նշել է, որ Էրդողանը շահարկում է պատմությունը՝ քաղաքական պատճառներով: Լոգօղլուն ասել է, որ իր կուսակցությունը կիսում են ցավն ու վիշտը նրանց սերունդների, ովքեր «իրենց կյանքն են կորցրել 1915-ի դեպքերի արդյունքում»: «Վարչապետը երկար տարիների իշխանություն ունենալով ինչո՞ւ է ընտրել 2014-ը: Մենք պետք է բարձրացնենք այս հարցը»,- ասել է Լոգօղլուն: Ի հակառակ նրա՝ Ազգայնական շարժման ղեկավար Դևլեթ Բախչելին բացասաբար է ընդունել Էրդողանի հայտարարությունը: «Այստեղ իմաստ չկա գնահատելու (հայտարարությունը): Դա չափազանց մեծ տանջանք է այս ազգի համար»,-ասել է նա, երբ հարցրել են հայտարարության մասին:

Դիտվել է՝ 524

Մեկնաբանություններ