ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն իր մտահոգությունն է արտահայտել ՈՒկրաինայում քաղաքական ակցիաներին մասնակցելու հետևանքով կալանավորվածների, մասնավորապես՝ դոնեցկյան «Ժողովրդական նահանգապետ» Պավել Գուբարևի մասին:
Մոսկվան ուղարկել է պաշտոնական հաղորդագրություն ԵԱՀԿ, որպեսզի ՈՒկրաինայում այդ կազմակերպությունը կարողանա հասնել «ժողովրդական նահանգապետի» ազատմանը: Գուբարևն ունի առողջական լուրջ խնդիրներ: Նա գտնվում է հիվանդանոցում, ծանր վիճակում: Նրա հետ կապ չկա, անգամ հարազատները չեն կարողանում տեսակցել: