Հայոց ցեղասպանության մասին ուղերձից հետո Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդես է եկել այլ հայտարարություններով: Ըստ Cihan -ի՝ նա հայտնել է, թե իրենց իշխանության օրոք Հայաստանի հետ հարաբերությունները չեն կարգավորվի, քանի դեռ Ղարաբաղի հարցը չի լուծվել: Էրդողանը նշել է, թե Ղարաբաղյան հարցում «լուրջ անարդարություն կա, և այն անհրաժեշտ է լուծել», նաև` թե Ղարաբաղյան հարցը իրենց համար միշտ եղել է առաջնային: