ՈՒկրաինայի և Ղրիմի միջև հաստատվել է պետական սահման: Սահմանը հատելու նոր կանոնները սկսել են գործել այսօրվանից` ապրիլի 25-ից: Այս մասին հայտարարել է Ղրիմի Հանրապետությունում ՌԴ միգրացիոն ծառայության ղեկավարի պաշտոնակատար Պյոտր Յարոշը: «Ապրիլի 25-ից բացվում է պետական սահմանը, և մոտակա ժամանակում կորոշվի, թե որտեղ պետք է տեղակայվեն անցակետերը, ինչպես անցնել սահմանը, ինչպես նաև` միգրացիոն քարտերի տրամադրման անհրաժեշտութունը», -ասել է Յարոշը:
Ինչպես հաղորդում է rosbalt.ru-ն, այսօրվա դրությամբ Ղրիմի սահմանապահ ծառայությունը հսկողություն է իրականացնում 27 անցակետերում: