Պետդումայի նախկին պատգամավոր Միխայիլ Գլուշչենկոն Գալինա Ստարովոյտովայի սպանության հետ կապված գործի հետաքննության շրջանակներում տվել է մանրամասն վկայություններ, որոնք հնարավորություն են տալիս բացահայտել այդ հանցագործությանը մասնակից բոլոր անձանց: Այդ մասին հայտնել է նրա փաստաբան Ալեքսանդր Աֆանասևը:
«Նոյեմբերի 8-ից հետո դա մի շրջան էր, երբ Գլուշչենկոյին ներկայացված էր մեղադրանք՝ Ստարովոյտովայի սպանության կազմակերպմանը մասնակցելու համար: Նա հաճախակի էր հարցաքննվում, տալիս ցուցմունքներ, այդ թվում նաև՝ հարցաքննվել է երեկ՝ ապրիլի 24-ին»,- ասել է փաստաբանը: Ըստ նրա՝ Ստարովոյտովայի սպանության գործով անձերի շրջանակը Գլուշչենկոյի վկայությունների շնորհիվ հաստատվել է վերջապես:
Փաստաբանի խոսքերով՝ Գլուշչենկոյի վկայությունները վերաբերում են այն անձանց, որոնք ավելի վաղ հիշատակված չէին գործում և այժմ նույնիսկ չեն համարվում կասկածյալներ: