Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Ալիևը Սարգսյանին «պատասխանել է» Թուրքիայի փոխարեն

Ալիևը Սարգսյանին «պատասխանել է» Թուրքիայի փոխարեն
25.04.2014 | 13:49

Ըստ ադրբեջանական apa.az-ի՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Պրահայում տեղի ունեցած «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովում ունեցած իր ելույթում մեղադրանք է հնչեցրել Թուրքիայի հասցեին: Ադրբեջանական կայքը նշում է, որ Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Նովրուզ Մամեդովը այդ մասին գրել է իր թվիթերյան էջում: «Զառանցանքի նմանվող իր ելույթը Սարգսյանը ամբողջովին նվիրել է Թուրքիայի վրա հարձակմանը` կապված մտացածին «հայերի ցեղասպանության» հետ: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Սարգսյանին պատասխանել է. «Դուք օգտվում եք միջոցառմանը Թուրքիայի բացակայությունից: Ձեզ հայտնի է, որ Թուրքիան ներկայացված չէ այստեղ և օգտվում եք դրանցից: Բայց ես այստեղ եմ և պատասխանում եմ ձեզ»»,-գրել է Մամեդովը` առանց պարզաբանելու, թե ինչ է ասել Ալիևը Սերժ Սարգսյանին:

Հ.Գ. Ադրբեջանի նախագահը, երևում է, տեղյակ չէ վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարությունից, որում թեև չի գործածվում «ցեղասպանություն» եզրը, սակայն անուղղակի խոստովանություն կա 1915-ին Օսմանյան Թուրքիայում հայերի նկատմամբ իրականացված ջարդերի մասին: Հստակ է, որ Ադրբեջանը քաղաքական կուրությամբ գերազանցում է իր ավագ եղբորը:

Դիտվել է՝ 1135

Մեկնաբանություններ