ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Հյուսիսային Կորեային անվանել է «թույլ իզգոյ պետություն»: «Փհենյանի կողմից միջուկային զենքի ավելացումը հանգեցնում է միայն նրա ավելի մեծ մեկուսացման», -ասել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման: Նրա խոսքով ` ԱՄՆ- Հարավային Կորեա միությունը տվյալ պահին ավելի ուժեղ է, ինչպես` երբեք: «Մենք չենք տատանվի կիրառել մեր ռազմական ուժը` պաշտպանելու համար մեր դաշնակիցներին և մեր կենսակերպը»,-հայտարարել է Օբաման:
Նախօրեին Օբաման Հարավային Կորեայի նախագահ Պակ Կին Հեի հետ հանդիպումից հետո ասուլիսում Չինաստանին կոչ էր արել օգտագործել իր ազդեցությունը` կարգավորելու համար Հյուսիսային Կորեայի շուրջ ստեղծված իրավիճակը, որը «սպառնալիք է ոչ միայն տարածաշրջանի, այլև ԱՄՆ-ի համար»: Ավելի վաղ, Հարավային Կորեա այցելությունից ժամեր առաջ Օբաման հայտարարել էր. «Եթե ԿԺԴՀ-ն սխալ գործի և հերթական միջուկային փորձարկումն անցկացնի, պետք է սպասի վճռական պատասխանի միջազգային հանրության կողմից»: