Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Հարավային Կորեայի վարչապետը հրաժարական է տվել «Sewol»-ի պատճառով

Հարավային Կորեայի վարչապետը հրաժարական է տվել «Sewol»-ի պատճառով
27.04.2014 | 14:34

Հարավային Կորեայի վարչապետ Չոն Հոն Վոնը կիրակի հայտարարել է իր հրաժարականի մասին` կապված «Sewol» նավի խորտակման պատճառով ստեղծված իրավիճակի հետ: Վարչապետն իր հայտարարությամբ կարծիք է հայտնել, որ եթե շարունակի պաշտոնավարել, դա «չափազանց մեծ ճնշում» կլինի կառավարության համար:

«Ես կառավարության անունից ներողություն եմ խնդրում խնդիրներ ստեղծելու համար, սկսած` կանխարգելիչ միջոցառումների իրականացման, վերջացրած` տարբեր փուլերում իրավիճակի հաղթահարման անկարողությամբ», -ասել է Չոն Հոն Վոնը: Նա հույս է հայտնել, որ ապագայում այդ սխալները հաշվի կառնվեն, և երկիրը այլևս չի տեսնի նման աղետներ:

Դիտվել է՝ 806

Մեկնաբանություններ