Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին երեկ Պրահայում, «Ազատություն» ռադիոկայանի վրացական ծառայության հետ զրույցում չի բացառել Ռուսաստանի հետ գործնական երկխոսություն սկսելու հնարավորությունը:
«Ես հուսով եմ, որ Ռուսաստանում գիտակցում են, որ ազատ և ինքնիշխան Վրաստանը չի կարող որևէ կերպ սպառնալ Ռուսաստանի ազգային շահերին», - ասել է Մարգվելաշվիլին: