Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Ռուսական օդանավերը չեն խախտել ՈՒկրաինայի օդային տարածքը

Ռուսական օդանավերը չեն խախտել ՈՒկրաինայի օդային տարածքը
27.04.2014 | 14:36

Ռուսական ռազմական օդանավերի կողմից ՈՒկրաինայի օդային տարածքի ոչ մի խախտում չի եղել: Այս մասին հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարարությունը: Հայտարարության մեջ ասվում է, թե Պենտագոնի պաշտոնական ներկայացուցիչների «մերկապարանոց հայտարարությունները` իբր ռուսական կործանիչների կողմից ՈՒկրաինայի օդային տարածքի խախտման մասին», «հավանաբար հիմնվում են ինչ-որ ենթադրությունների վրա»: Ասվում է նաև, որ ԶԼՄ-ներում հայտնված նման հայտարարությունները պոպուլիստական բնույթ ունեն, դրանցում չկա տեղեկություն կատարվածի ժամանակի և տեղի, ինչպես նաև «բարձրության, արագության և օդանավի թռիչքի ուղղության» մասին: «Բացարձակ անհասկանալի է, թե Պենտագոնի հաղորդագրության մեջ ռուս-ուկրաինական սահմանի որ հատվածի մասին է խոսքը»,- նշել է ՌԴ պաշտպանության նախարարությունը:

Դիտվել է՝ 784

Մեկնաբանություններ