Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

ԵԱՀԿ խումբը մեկնել է Սլավյանսկ

ԵԱՀԿ խումբը մեկնել է Սլավյանսկ
27.04.2014 | 14:40

ԵԱՀԿ բանակցողների խումբը մեկնել է ՈՒկրաինայի Սլավյանսկ քաղաք` բանակցելու տեղի անջատողականների կողմից առևանգված ԵԱՀԿ ութ ռազմական դիտորդների ազատության համար:

Գերմանիայի պաշտպանության նախարարության տվյալներով՝ առևանգված անզեն դիտորդներից երեքը Գերմանիայից են, մեկը` գերմանական ռազմական թարգմանիչ և չորս ռազմական դիտորդները` Դանիայից, Չեխիայից, Լեհաստանից և Շվեդիայից: Նրանք հրավիրված են եղել ՈՒկրաինայի կառավարության կողմից` Դոնեցկի շրջանում զորքերի տեղաշարժին հետևելու համար:

Դիտվել է՝ 604

Մեկնաբանություններ