Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Կասպյան հնգյակը փորձում է ճշտումներ անել

Կասպյան հնգյակը փորձում է ճշտումներ անել
27.04.2014 | 22:24

Կասպյան հնգյակի ԱԳՆ փոխնարարների մակարդակով աշխատանքային խմբի հանդիպումը կկայանա Իրանում մայիսի վերջին-հունիսի սկզբին՝ ասել է ՌԴ ԱԳՆ-ի հատուկ հանձնարարություններով դեսպան Իգոր Բրատչիկովը:
«Կասպիցի իրավական կարգավիճակի հարցով փորձագետների հանդիպումը կկայանա ամռան սկզբին, հանդիպումն անցկացվելու է փոխարտգործնախարարների մակարդակով։ Ես կգլխավորեմ ռուսական պատվիրակությունը՝ որպես նախագահի հատուկ ներկայացուցիչ, իսկ մյուս երկրները կներկայացնեն արտգործնախարարների տեղակալները։ Հանդիպումը կկայանա Իրանում»,- հայտնել է Բրատչիկովը։
Կասպյան հնգյակում ընդգրկված են Ռուսաստանը, Ադրբեջանը, Իրանը, Ղազախստանը և Թուրքմենստանը։ Հնգյակի առաջնորդների 4-րդ գագաթաժողովը կկայանա աշնանն Աստրախանում։

Դիտվել է՝ 684

Մեկնաբանություններ