ՈՒկրաինայի նախագահի թեկնածու Միխայիլ Դոբկինը չի կարող մեկնել Խերսոն և հանդիպել Խերսոն նահանգի բնակիչների և աշխատանքային կոլեկտիվների հետ: Անհայտ մարդիկ գրավել են Խերսոնի օդանավակայանը և արգելափակել ինքնաթիռի շարժը, որում գտնվում էր Դոբկինը: Օդանավակայանում կար շուրջ 150 մարդ՝ ակտիվիստներ, «Աջ հատված»-ի և այլ շարժումների ներկայացուցիչներ: Նրանք վերցրել էին ձվեր, կանաչեղեն և ալյուր. միջոցներ, որոնք միանշանակ օգտագործում էին Դոբկինի և որոշ ուկրաինացի քաղաքական գործիչների վրա հարձակվելու համար:
Սրանից զատ՝ նրանք կանգնեցրել էին ավտոմեքենաների միջանցքը՝ Դոբկինի շարասյան մեկնումն անհնար դարձնելու համար: