Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Կեռնեսին տարան Իսրայել

Կեռնեսին տարան Իսրայել
29.04.2014 | 18:17

Ամենօրյա հեծանվային զբոսանքի ժամանակ հրազենային վերք ստացած՝ Խարկովի քաղաքապետ Գենադի Կեռնեսին վիրահատությունից հետո տեղափոխել են Իսրայել: «ՈՒշ երեկոյան եկան իսրայելցի բժիշկները և վիրավորին զննելուց հետո որոշեցին, որ նա կարող է տեղափոխվել, գիշերն արդեն նրան տարան օդանավակայան: Գլխավոր դատախազությունը համաձայնություն տվեց հետագա բուժումն արտասահմանում անցկացնելուն»,- Facebook-ի իր էջում գրել է Խարկովի քաղխորհրդի տեղեկատվական դեպարտամենտի տնօրեն Յուրի Սիդորենկոն: Իսրայելյան կլինիկայի անունը չի հրապարակվում:

Կեռնեսի վրա կրակել են անտառից: Փոխքաղաքապետ Յուրի Սապրոնովը ասել է, որ առաջին փամփուշտը վնասել է թոքը, երկրորդը՝ լյարդը: Կրակել են սնայպերական ինքնաձիգով: Վիրահատած բժիշկները զգուշացնում էին, որ քաղաքապետի վիճակը շատ ծանր է և լիովին ապաքինման շանսեր չկան:
Ոստիկանությունը հարուցել է քրեական գործ, որ նախատեսում է 15 տարվա ազատազրկում:

Դիտվել է՝ 552

Մեկնաբանություններ