Մակեդոնիայում անցկացված արտահերթ խորհրդարանական ընտրություններում և նախագահական ընտրությունների երկրորդ փուլում, նախնական տվյալներով, իշխող Պահպանողական կուսակցությունը կրկնակի հաղթանակ է տարել:
ԿԸՀ տվյալներով՝ վարչապետի ղեկավարած Պահպանողական կուսակցությունը 123 պատգամավոր ունեցող խորհրդարանում 61 ձայն է ստացել, նրանց կոալիցիոն գործընկեր՝ էթնիկ ալբանացիների կուսակցությունը խորհրդարանում կունենա 19 մանդատ, ընդդիմադիր սոցիալ-դեմոկրատները ներկայացված կլինեն 34 պատգամավորով: Նախագահական ընտրությունների երկրորդ փուլում ընդդիմադիր սոցիալ-դեմոկրատների առաջադրած թեկնածուին հաղթել է Մակեդոնիայի գործող նախագահ Գեորգի Իվանովը:
ԵԱՀԿ-ի դիտորդները ընտրությունների ընթացքում արձանագրել են քարոզարշավի լուսաբանման ժամանակ իշխող կուսակցության կողմից ճնշումներ, ընտրողներին վախեցնելու դեպքեր: Սոցիալ-դեմոկրատները հայտարարում են, որ չեն ընդունում ընտրությունների արդյունքները: